Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինտերակտիվ սոցիալիզացիան փոխարինվում է զբաղեցնող ֆունկցիաներով

Ինտերակտիվ սոցիալիզացիան փոխարինվում է  զբաղեցնող ֆունկցիաներով
20.06.2024 | 06:57

Facebook-ը գնալով ավելի ու ավելի է առաջնահերթություն տալիս արտաքին կոնտենտին։ Այսինքն՝ ընկերների փոստերի փոխարեն սկսել ենք ավելի շատ տեսնել մեզ հետ կապ չունեցող տեքստեր, նկարներ ու տեսանյութեր։

Սա նշանակում է, որ Facebook-ը ինտերակտիվ սոցիալիզացիան փոխարինում է ուղղակի զբաղեցնող ֆունկցիաներով։ TikTok-ը Facebook-ից տարբերվում էր հենց նրանով, որ TikTok-ը զբաղեցնող էր, իսկ Facebook-ը՝ սոցիալիզացնող։ Բայց հիմա Facebook-ը գնում է դեպի TikTok։

Վերջին տարիներին արագ աճող ֆրանսիական ստարտափ կար՝ BeReal, որը ստեղծված էր Instagram-ի հետ մրցակցելու համար։ BeReal-ի տարբերությունը նրանում էր, որ թույլ չէր տալիս բլոգինգ և ֆիլտրերի միջոցով կեղծ կերպարների ստեղծում, ուներ ֆիչերներ, որոնք օգտատերերին հրում էին դեպի իրականություն։ BeReal-ը գլոբալ աճում էր, մինչև հիմնադիրները չսկսեցին մեկը մյուսի հետևից կոպիտ սխալներ թույլ տալ։ Արդյունքում, անցած շաբաթ մի կերպ փրկվելով ամբողջական սնանկացումից, BeReal-ը վաճառվեց ֆրանսիական մեկ այլ կորպորացիայի։

Ասածս ի՞նչ է՝ իրական-վիրտուալ հատման շատ խնդիրներ դեռ լուծված չեն, և ապագայում նոր տեսակով ու լուծումներով սոցիալական ցանցերի ենք ականատես լինելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6239

Մեկնաբանություններ